Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաղարծինի վանքի մոտ 23-ամյա աղջիկն ընկել է ձորն ու մահացել

Հաղարծինի վանքի մոտ 23-ամյա աղջիկն ընկել է ձորն ու մահացել
Հասարակություն
14:00, 12 июль 2021
Շաբաթ օրը Հաղարծին վանական համալիրի տարածքում դժբախտ պատահարի հետևանքով 23-ամյա քաղաքացի էր մահացել։ «Ա1+»-ին դեպքի մասին որոշ տեղեկություններ հայտնեց դեպքի պահին այդ տարածքում գտնված քաղաքացիներից մեկը։ Պարզվել է, որ մահացածը աղջիկ է, որը ձորի պռունկին կառուցված շինության վրա է բարձրացել և սայթաքել է այնտեղից ու վայր ընկել ձորը։ 

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտ քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։ Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: