Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ. Խաչատրյան

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ. Խաչատրյան
Հայաստան
13:16, 08 октябрь 2023
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված: 

Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներից, եթե ինչ որ մեկի հաշվին հատկացվող դրամական միջոցը մուտքագրված չէ, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի բոլոր այդ գումարները կլինեն հաշվի վրա»,- ասաց Խաչատրյանը: