Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ
Հայաստան
20:15, 18 январь 2024
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները հունվարի 21-25-ը կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով ծրագրի.  այս մասին Civic.am-ը տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Ըստ կարգադրության՝ Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ  Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արսեն Թորոսյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը՝ մասնակցելու «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին: