Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզը կապահովի շարունակական աջակցություն Երևանին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Փարիզը կապահովի շարունակական աջակցություն Երևանին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Հայաստան
11:05, 22 январь 2024
Ֆրանսիան կապահովի շարունակական աջակցություն Հայաստանին, փոխանցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ վկայակոչելով՝ Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ դիվանագիտական կորպուսին հղած ուղերձը։

Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ պետք է ձգտել արդար և տևական խաղաղության՝ հարգելով օրենքն ու տարածքային ամբողջականությունը և պետք է ապահովել բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունը և մշակույթը: