Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիշատակի ու սգո այս օրը մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ֆրանսիայի դեսպանություն

Հիշատակի ու սգո այս օրը մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ֆրանսիայի դեսպանություն
Հասարակություն
13:45, 07 декабрь 2023
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին դեկտեմբերի 7–ի առավոտյան Գյումրիում մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։ Այդ մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրառում է արվել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ։

«35 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին սարսափելի երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում։ Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»,–ասվում է գրառման մեջ։