Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Շիրազում ահաբեկչության և մարդկային զոհերի կապակցությամբ

Իրանում ՀՀ դեսպանությունը ցավակցել է Շիրազում ահաբեկչության և մարդկային զոհերի կապակցությամբ
Քաղաքականություն
23:00, 27 октябрь 2022
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2022 թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:
 
«Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը՝ դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»,- նշված է գրառման մեջ։