Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
Պաշտոնական
11:51, 14 июль 2021
Նախագահը պետական տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Jonathan Lacôte-ին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու շարունակական զարգացում:

Զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոթն անդադարձել են հայ-ֆրանսիական առանձնահատուկ և ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը, փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև մտքեր փոխանակել հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների շուրջ: