Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ փախստականների համար մեր մոբիլիզացիան չի թուլանում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԼՂ փախստականների համար մեր մոբիլիզացիան չի թուլանում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Տարածաշրջան
16:15, 15 январь 2024
Երեկ երեկոյան Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Փարիզի Գավո համերգասրահում ներկա է գտնվել Ֆրանսահայ Կապույտ խաչի բարեգործական համերգին: Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

«Լեռնային Ղարաբաղի փախստականների համար Ֆրանսիայի մոբիլիզացիան չի թուլանում:

Հայկական հազարամյա երաժշտության միջով այս ճամփորդությունը վկայում է, որ հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի և նրա մշակույթը»,- գրել է Դըկոտինյին։