Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում․ ՀՀ վարչապետ

Գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում․ ՀՀ վարչապետ
Հայաստան
09:35, 23 февраль 2024
Ամիսներ առաջ Ռուսաստանը ուղիղ կոչ էր անում Հայաստանի բնակչությանը հեղաշրջում անել Հայաստանում և Մոսկվայի այդ պրոպագանդան չի թուլացել: Այս մասին France24-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը անդրադարձել է նաև հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպությունում Երևանի մասնակցությանը՝ նշելով, որ այն սառեցված է։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։ .

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։