Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ IRI–ի հարցումների՝ Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են ՀՀ ՊՆ աշխատանքից

Ըստ IRI–ի հարցումների՝ Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են ՀՀ ՊՆ աշխատանքից
Հայաստան
20:25, 11 март 2024
Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում հեռախոսային զանգի միջոցով կատարված վերջին մի քանի հարցումների արդյունքները, որոնց շարքում եղել է նաև, թե որքանո՞վ են քաղաքացիները գոհ, կամ դժգոհ պետական կառույցների աշխատանքից հարցադրումը:

Հարցումներն անցկացվել են 2023 թվականի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում:

Պարզվում է, որ քաղաքացիներն ամենաշատ գոհունակություն հայտնել են ՀՀ Զինված ուժերից: Պատկերն այսպիսին է. հարցվածների 30 տոկոսը լիովին գոհ է, 34 տոկոսն ավելի շուտ գոհ է ՊՆ աշխատանքից, իսկ 17 տոկոսը նշել է, որ գոհ չէ։