Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստան
16:00, 22 март 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

 Ներկայացրել եմ տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝  ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը ԱՄՆ-ի հետ։ 

Անդրադարձանք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) մարտին կայացած հերթական նիստի արդյունավետ անցկացմանն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։  

Մտքեր փոխանակեցինք 2024 թվականին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» (ACE) ծրագիրը Հայաստանում անցկացնելու կարևորության և հնարավորությունների շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի։