Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով Մովսեսում և Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով Մովսեսում և Ներքին Կարմիրաղբյուրում քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել
Հայաստան
15:49, 06 апрель 2024
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:

Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե: