Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացման գործընթացում ապրիլի 5-ը ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը. Միրզոյան

Ապրիլի 5-ը ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը՝ Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացման գործընթացում։ Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարար Միզոյանն ընդգծեց քաղաքական հայտարարությունները, որոնք եղան Բրյուսելում՝ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջության սատարման մասին հայտարարությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությունն ու տնտեսական,  էներգետիկ, ատոմային էներգետիկայի, էլեկտրաէներգիայի՝ դեպի ԵՄ արտահանման մասին պայմանավորվածություններն ու մեր գործարարներին աջակցությունը՝ հայրենական արտադրության ստանդարտների բարձրացումն ու արտահանումը դեպի եվրոպական շուկա։ Կարող են գործել նաև զանազան մաքսային ռեժիմներ և այլն։

Միրզոյանը նաև նկատեց՝ Հայաստանը ապահովագրված չէ զանազան ռիսկերից` այդ թվում՝ տնտեսական։

«Այս անկանխատեսելիության պայմաններում անհրաժեշտ է նաև վերլուծություն կատարել տնտեսական անվտանգության վերաբերյալ՝ օրինակ պարենային անվտանգության մասին, ինչի մասին կրկին խոսք կա համատեղ հայտարարության մեջ։ Հանձնառություն կա բարձրացնել Հայաստանի պարենային անվտանգությունը։ Սա ևս նույն դիվերսիֆիկացիայի մաս է», - ասաց Միրզոյանը։