Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամեն ինչ շատ ավելի վատ է. Այստեղ տեսական զավեշտ կա». Միրզոյանը` ՀԱՊԿ հայտարարության մասին

«Ամեն ինչ շատ ավելի վատ է. Այստեղ տեսական զավեշտ կա». Միրզոյանը` ՀԱՊԿ հայտարարության մասին
Հայաստան
00:01, 07 апрель 2024
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում, և իր պատասխանատվության գոտին այստեղ՝ Հարավային Կովկասում, հստակ չէ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա հավելեց. «Ամեն ինչ շատ ավելի վատ է»:
Միրզոյանի խոսքով՝ այստեղ նույնիսկ զավեշտ կա. «Այստեղ տեսական զավեշտ կա․ եթե ոչ ՀԱՊԿ անդամ պետությունը հարձակվի ՀԱՊԿ անդամ պետության վրա և պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը կարող է ընդունել այդ սահմանները»։

Հարցին, թե արդյոք դա չի՞ նշանակում, որ եթե դելիմիտացիա արված չէ, ապա նշանակում է, որ պետական սահմաններ չկան, Միրզոյանը պատասխանեց, որ դա այդպես չէ, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պետական սահմանը, և այդ սահմանը ճանաչել են դեռևս 1991 թվականին և պայմանավորվել են, որ ԽՍՀՄ պետությունների սահմանները ճանաչում են որպես նորանկախ պետությունների սահմաններ: