Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ. Ալեն Սիմոնյան

Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ. Ալեն Սիմոնյան
Հայաստան
13:44, 07 апрель 2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորանքը՝ Ապրիլի 7-ի արթիվ։ 

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
 
Դուք պարգեւում եք կյանք, ջերմությամբ եք լցնում այն ընտանիքը, որտեղ ծնվել եք, նվիրում եք սեր և հոգատարություն ու այդպիսով սկիզբ տալիս և կարգավորում կյանքի շարունակական ընթացքը:
 
Մեծագույն հաճույք է ականատես լինել կանանց հաջողություններին կրթության, քաղաքականության, գործարարության, բժշկության և ցանկացած այլ ոլորտում, որտեղ նրանք գործունեություն են ծավալում:
 
Ցանկանում եմ շեշտել նաեւ, թե որքան հատկանշական է ձեր դերը մեր երկրի քաղաքական կյանքում: Կին քաղաքական գործիչների և քաղաքական կյանքում ներգրավված մասնագետների աշխատանքը տվել է մեր երկրին շրջադարձային արդյունքներ, և խրախուսելի է, որ տարեցտարի միայն ավելանա կանանց ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում:
 
Սիրելի՛ կանայք,
 
Եղե՛ք առողջ, երջանիկ, ներդաշնակ, սիրված և շարունակե՛ք լուսավորել աշխարհը ձեր քնքշությամբ, հոգատարությամբ ու նպատակասլացությամբ»։