Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Թույլ տվեք գլուխ խոնարհել յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Հասարակություն
11:28, 07 апрель 2022
Սիրելի՛ կանայք

Այսօր` ապրիլի 7-ը,  մեր օրացույցում առանձնանում է որպես  Մայրության և գեղեցկության տոն, ինչի առթիվ ուզում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ, Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող  մեր հերո'ս հայուհիներ։

Հերոսներ ծնած ու դաստիարակած մայրեր, Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նվիրյալների կանայք, քույրեր, դուստրեր և սիրած աղջիկներ, ռազմի դաշտում, թե խաղաղ կյանքում հայ տղամարդկանց թև ու թիկունք դարձած, հավատարիմ ընկեր ու հուսալի հենարան համարվող կանայք,  դուք լավագույնին եք արժանի։

Թույլ տվեք գլուխ  խոնարհել  յուրաքանչյուրիդ առջև` որպես գնահատանք ձեր վեհանձնության, Հայրենիքին ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության։ Բարեմաղթանքս է, որ լինեք առողջ և շրջապատված սիրով ու ջերմությամբ՝ ձեր մեծ հոգու և վաստակի չափով:

Թող խաղաղությունն  ու երջանկությունը թագավորեն բոլորիդ օջախներում և մեր նվիրական Հայրենիքում: