Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Հասարակություն
12:46, 07 апрель 2022
Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։

Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։

Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։

Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։

Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն։