Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կեղծ շահարկումներ Կառավարության ընդունած որոշումներից մեկի վերաբերյալ. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կեղծ շահարկումներ Կառավարության ընդունած որոշումներից մեկի վերաբերյալ. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Հայաստան
21:21, 04 март 2021
Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցած՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Որոշմամբ նախատեսվում է երկարաձգել դիմումներ ներկայացնելու ժամկետները և ընդլայնել կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը։

Տելեգրամյան որոշ ալիքներ, այնուհետև լրատվական կայքեր սկսեցին գրել, թե իբր «իշխանությունը վերջին հանրահավաքին ավտոբուսներով մարդ է բերել և այդ մեքենաներին վճարում է բյուջեի միջոցներից՝ այսօրվա ընդունած որոշմամբ»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնից հայտնում են, որ նախագծի վերաբերյալ շահարկումներն ամբողջապես անհիմն են ու կեղծ։

Նախ՝ պետք է հասկանալ, որ որոշման նպատակն է աջակցել կորոնավիրուսային համավարակից տուժած ոլորտներից մեկին՝ տուրիստական ուղևորափոխադրող ընկերություններին։ Այն չի կարող մեկնաբանվել որպես ուղևորափոխադրող ընկերությունների ծառայության գնում։
Բացի այդ, այս նախագիծը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ վերջին օրերի քաղաքական իրադարձությունների հետ։

Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել շահագրգիռ մարմինների առարկությունների և առաջարկությունների ամփոփաթերթը։ Օրինակ՝ ֆինանսների նախարարությունը որոշմամբ նախատեսվող 50 մլն բյուջետային հատկացման մասին իր կարծիքը հայտնել է դեռևս փետրվարի 10-ին, մինչդեռ կեղծիք տարածողների մատնանշած քաղաքական իրադարձությունները սկսել են զարգանալ փետրվարի 25-ից՝ ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո։