Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Տաշիր պիցցա»-ում թունավորված քաղաքացիների թիվը հասել է 171-ի

«Տաշիր պիցցա»-ում թունավորված քաղաքացիների թիվը հասել է 171-ի
Հայաստան
21:41, 07 ноябрь 2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

Նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է  171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:                                                                                            
 «Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում  ստանում է 10 հիվանդ:        
 «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:                
 «Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
 «Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
 «Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
Աշխատանքները շարունակվում են: