Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ Երևանի Մովսես Խորենացու փողոցում

Նոյեմբերի 14-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մովսես Խորենացու փողոցում՝ Անգլիական այգու տարածքում գտնվող չշահագործվող շինությունում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին: