Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի դեմ ունենք ներկայացված գանգատ՝ 44-օրյա պատերազմին ներգրավվածության վերաբերյալ. Եղիշե Կիրակոսյանը՝ Արթուր Խաչատրյանին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ի Պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, թե ինչու, բացի Ադրբեջանից, Թուրքիայի դեմ ևս հայց չի ներկայացվել ՀՀ-ի կողմից, քանի որ Թուրքիան ևս մասնակցել է պատերազմին, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախ նկատեց, որ հարցը բավականին զգայուն է, և ինքը, որպես պաշտոնատար անձ, ուղիղ չի պատասխանի դրան:

«Սակայն մենք Թուրքիայի դեմ ունենք ներկայացված գանգատ: ՄԻԵԴ-ում ս.թ. մայիսի 9-ին մենք ներկայացրել ենք միջպետական գանգատ ընդդեմ Թուրքիայի՝ հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի վրա: Այդ գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների ֆինանսավորման, հավաքագրման և տեղափոխման փաստերին: Այս պահի դրությամբ գանգատը գտնվում է քննության փուլում դատարանում, կիրազեկենք»,- հավելեց նա: