Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր կատարած լրացուցիչ մեծ ծավալի աշխատանքը ուղղակի համապատասխանեցնում ենք օրենքին. Գևորգ Պապոյանը շնորհակալություն կատարեց Եղիշե Կիրակոսյանին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ պապոյանը նախ շնորհակալություն հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին ծավալած գործունեության համար: «Շատ մեծ ծավալի աշխատանք եք իրականացնում, և այդ աշխատանքի արդյունավետությունը բավականին մեծ է»,- նկատեց պատգամավորը:

Անդրադառնալով լրացումներին՝ Գևորգ Պապոյանը նշեց. «Հիմա փաստացի դուք այս լրացուցիչ աշխատանքը արել եք, և հիմա մենք այս ամենը համապատասխանեցնում ենք օրենքին»: