Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրներն ընտրվել են՝ հաշվի առնելով ռիսկի գործոնը և զարգացածության աստիճանը. Փոխնախարարը՝ Գևորգ Պապոյանին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

Ինչպես նկատեց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, նախագծի ընդունմամբ կբարելավվի գործարար միջավայրը, և օտարերկրյա ընկերությունները կկարողանան Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնել՝ լիցենզավորվելով պարզեցված ընթացակարգով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, մասնավորապես նշելով, թե որ երկրներին է վերաբերում նախագիծը, ասաց. «Կարծում եմ՝ լավ բան ենք անում, բայց ինչո ՞ւ ենք սահմանափակվել միայն այդ երկրներով և ավելի լայն հնարավորություններ չենք տվել»:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ երկրներն ընտրվել են՝ հաշվի առնելով ռիսկի գործոնը. «Առաջին խումբ երկրները տնտեսապես առավել զարգացած երկրներն են, երկրորդը մեր հարևան երկրներն են, որոնց հետ համագործակցում ենք: Մեր նպատակն է Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների որակավորումը բարձրացնել, և որպեսզի Հայաստան ներգրավվեն առավել գիտելիքահեն ընկերությունները: Դա կդառնա հիմք, որպեսզի հետագայում մեր ընկերությունները մրցեն դրսի շուկաներում»: