Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը վերացնում է բոլոր բյուրոկրատական քաշքշուկները՝ ներդրողների կյանքը հեշտացնելու համար. Ծովինար Վարդանյան

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, խոսելով նախագծի հրատապության մասին, նշեց. «Որոշ ներդրողներ հենց այս պահին էլ սպասում են: Մինչ այս կառավարությունը ամեն ընկերության համար հերթով որոշում է կայացրել, ինչը, բնականաբար, երկարացրել է ժամկետները, և հիմա հեշտացվում է ամբողջ ընթացակարգը: Ես կարծում եմ՝ տնտեսական հանձնաժողովում ներկա անդամները այս հարցը չպիտի տային, որովհետև այս հարցը պարզից էլ պարզ էր»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կառավարությունը խոչընդոտ է հանդիսանում, Ծովինար Վարդանյանն ընդգծեց. «Որոշ դեպքերում, ի տարբերություն որոշ կառավարությունների, կառավարությունը հավելյալ արհեստական խոչընդոտներ չի ստեղծում, որպեսզի ամեն անգամ ներդրողը դիմի էդ կառավարությանը: Դրա համար էլ կառավարությունը վերացնում է բոլոր բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները, որպեսզի հեշտացնի ներդրողների կյանքը»: