Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկում ենք տարանջատել տնօրենի գործառույթները վարչատնտեսական և բովանդակային մասերով. ԿԳՄՍ փոխնախարար

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, փոփոխությունները վերաբերում են բովանդակությանը, ներառականությանը. «Երրորդ  ուղղությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունն է: Մասնավորապես խոսքը ուսուցիչների ատեստավորման բազմազանեցման մասին է, ինչը հնարավորություն կտա ընդլայնել ատեստավորման գործիքները»:

Անդրադառնալով կառավարման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ փոխնախարարն ասաց. «Առաջարկում ենք տարանջատել տնօրենի գործառույթները վարչատնտեսական և բովանդակային մասերով: Վարչատնտեսական ղեկավարումն իրականացնել կենտրոնացված կարգով և տնօրեններին վերապահել միայն կրթության որակի ու բովանդակության հետ կապված հարցերի տնօրինումը: Նշանակումը լինելու է ոչ թե պարզ ընթացակարգով, այլ մրցութային մասնագիտական հանձնաժողովի հիմքով»: