Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը. դրանք ենթակա են լինելու քանդման. փոխնախարար

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցն ասաց. «Օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը, և վերջիններս ենթակա են լինելու քանդման կառավարության սահմանած կարգով»:

Նա նշեց, որ մինչ  օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով անհրաժեշտ է լինելու դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում. «Եվ այստեղ ունենք երկու ռեժիմ. առաջինը վերաբերում է 2021թ. հունվարի 1-ից առաջ կառուցված ինքնակամ կառույցներին, մյուսը՝ 2022թ. հունվարից առաջ կառուցվածներին»: