Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամեն ինչ պետք է անել, որ «Աջափնյակ-2» տեղի չունենա. Եկեք գոնե անհետաձգելի ճանաչենք օրենքի նախագիծը. վարչապետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի կառավարության նիստում նշեց, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված ապօրինի շինություններն օրինականացնելու հնարավորություն է տրվելու, ինչի հետ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէր: Վերջինիս կարծիքով՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը բոլորը կսկսեն զբաղվել ապօրինի շինարարությամբ:

Արդարադատության նախարարը, սակայն, նշեց, որ իրենք շատ են փորձել լոծումներ գտնել. «Եվ հիմա եթե փորձենք էլի քննարկումների վրա ժամանակ կորցնել, ավելի վտանգավոր է լինելու: Դրա համար խնդրում ենք հնարավորինս աջակցել այս նախագծին, որպեսզի մենք հնարավորինս հրատապ անցկացնենք: Նույնիսկ կարող է չհասնենք հունվարի 1-ին: Առաջիկա օրերին եթե կարողանանք քաղաքական մեծամասնության աջակցությամբ հասցնել ԱԺ և լուծում տալ, շատ ավելի շուտ կլինի այս օրենքը, քան եթե նույնիսկ ժամկետ նշենք, ասենք, հունվարի 1-ը»:

Ի վերջո վարչապետը համաձայնեց. «Եկեք գոնե անհետաձգելի ճանաչենք օրենքի նախագիծը, խնդրենք մեր ԱԺ գորժընկերներին արտահերթ նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով այս օրենքն ընդունել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ապօրինի շինարարության բռնկումը այս ընթացքում պետք է կարողանալ վարչական խիստ միջոցներով կանխել. «Եկեք հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ստեղծենք, որ բոլոր համայնքներից տեղեկատվությունը ստանա, որպեսզի «Աջափնյակ-2» տեղի ունենա»: