Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցի տնօրենը պետք է զբաղվի կրթության որակի և բովանդակության, ոչ թե դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ փոխելու հարցերով. Վարչապետ

Դպրոցի տնօրենը պետք է զբաղվի կրթության որակի և բովանդակության, ոչ թե դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ փոխելու հարցերով. Վարչապետ
Հայաստան
12:42, 25 ноябрь 2021
 
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելու համարելու մասին հարցը:

«Այս օրենքի ընդունումով, կարծում եմ, մենք շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրակրթության ոլորտում: Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-մետլախ փոխելու և այլ հարցերով: Տնօրենը բացառապես զբաղվելու է կրթության որակի և բովանդակության հետ կապված հարցերով»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ նպատակով առանձնացվում է դպրոցի վարչատնտեսական կառավարումը կրթական կառավարումից:

Նրա խոսքով՝ խմբավորված դպրոցների շենքերի կառավարումով զբաղվելու է այլ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար:

«Մենք ուզում ենք նաև դպրոցի տնօրենի աշխատանքը դարձնել չափելի: Ենթաօրենսդրական ակտերով պետք է սահմանվեն կոնկրետ արդյունքային ցուցանիշներ, որ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտը այս նվազագույն շեմը պետք է ունենա, 6-րդ դասարանի աշակերտը՝ այս: Վարչատնտեսական մասով մեկ դպրոցը մեկ տնօրեն չի ունենալու, 5 կամ 6, 7 դպրոցն է մեկ տնօրեն ունենալու, կրթական մասով ամեն մի դպրոց ունենալու է իր տնօրենը»,- պարզաբանեց վարչապետը: