Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. բյուջեի նախագծով ոլորտին նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ. ԿԳՄՍ նախարար

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, 2022թ. բյուջեի նախագծով ոլորտին նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է բովանդակային բարեփոխումներին: «Կրթության ոլորտում էական թափ կառնեն կապիտալ ծախսերը: Միայն ԿԳՄՍ բյուջեով 2022 թվականին կավարտվեն, կկառուցվեն և հիմնանորոգման աշխատանքներ կտարվեն 56 դպրոցներում և 10 մանկապարտեզներում»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձրատրության փոխկապակցվածությունը. «Շուրջ 480 ուսուցիչներ կամավոր ատեստավորման արդյունքում այսօր արդեն կստանան 30, 40 և 50 տոկոս հավելավճարներ 5 տարի ժամկետով»: