Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատական իշխանության անկախության հետ կապված որևէ ոչ իրավաչափ միջամտություն չենք անում. Անդրեասյան

Դատական իշխանության անկախության հետ կապված որևէ ոչ իրավաչափ միջամտություն չենք անում. Անդրեասյան
Հայաստան
14:22, 05 январь 2022
Կարող եմ երաշխավորել, որ գործադիր իշխանությունը դատական իշխանության անկախության հետ կապված որևէ ոչ իրավաչափ միջամտություն չի անում: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նախարարը նշեց, որ իրականացնում են կարգապահական պատասխանատվության միջոցներ, ինչն օրինական և իրավաչափ է:
Դիտարկմանը, որ ըստ որոշ շրջանառվող լուրերի՝ մի շարք դատավորներ հրաժարվում են ապօրինի բնռագանձման գույքի վերաբերյալ գործերը քննելուց, Կարեն Անդրեասյանն ասաց, որ առանձին գործերի քննությանը ո՛չ միջամտում, ո՛չ էլ հետևում է:

«Կոնկրետ գործերով ճիշտ կլինի հարցերն ուղղել գլխավոր դատախազությանը, որտեղ գործերը քննության են ենթարկվում, և իրենք իրավասու են կոնկրետ գործերով արձագանքել»,-նշեց Կարեն Անդերասյանը:

Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու իր դիմումը բավարարվել է, նախարարն ասաց, որ դեռ չի բավարարվել այն: