Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինֆեկցիոն կենտրոնի ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. մասնաշենքերը կհիմնանորոգվեն․ նախարարության պարզաբանումը՝ 80 բուժաշխատողի կրճատման առթիվ

Ինֆեկցիոն կենտրոնի ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. մասնաշենքերը կհիմնանորոգվեն․ նախարարության պարզաբանումը՝ 80 բուժաշխատողի կրճատման առթիվ
Հայաստան
11:49, 10 январь 2022
Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, և դրանով պայմանավորված՝ կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
 
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ՝ բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- հայտնում են նախարարությունից: