Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում. Հովսեփ Կուբատյան

Այսօր վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում. Հովսեփ Կուբատյան
Հայաստան
19:45, 31 январь 2022
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Կուբաթյանը գրել է «Ֆեյսբուք»ի իր էջում:

«Սիրելի՛ ընկերներ, այսօր վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։

Շնորհակալ եմ աշխատակազմի լրատվության վարչության մեր թիմին, ինչպես նաև լրատվամիջոցների գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
Առանձնահատուկ շնորհակալություն քաղաքապետ Հայկ Մարությանին վստահության համար:

Կհանդիպենք»,-ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Կուբաթյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի նոյեմբերին: