Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում մինչև 2026 թվականը կկառուցվի, կհիմնանորոգվի կամ կվերանորոգվի 300 դպրոց և 500 մանկապարտեզ

ՀՀ-ում մինչև 2026 թվականը կկառուցվի, կհիմնանորոգվի կամ կվերանորոգվի 300 դպրոց և 500 մանկապարտեզ
Հայաստան
22:50, 07 февраль 2022
Կրթության ոլորտում, բովանդակային փոփոխությանը զուգահեռ, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ մինչև  2026 թվականը նախատեսել են կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն  300 դպրոց և 500 մանկապարտեզ Հայաստանի ամբողջ տարածքում։

Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։

«Արդյունքում, մինչև  2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց՝ շուրջ  20 հազար աշակերտի համար ապահովելով անվտանգ կրթական պայմաններ: Ծրագրի շրջանակում արդեն ունենք արդյունքներ, ավարտվել են  7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս  8  դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարություն է ընթանում   20 դպրոցներում»,-նշել է Համբարձում Մաթևոսյանը։