Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում․ Սուրեն Պապիկյան

Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում․ Սուրեն Պապիկյան
Հասարակություն
19:45, 01 июнь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Շնորհավոր հունիսի 1:

Երեխաների հանդեպ մեր պարտավորությունները պետք է հիշել ամեն օր, նրանց համար արժանապատիվ մանկություն ապահովելու համար պատասխանատու ենք բոլորս: 

Շուտով Շիրակի մարզում՝ Գյումրիում և Հոռոմում երկու նոր մանկապարտեզ կկառուցվի, ևս մեկը կհիմնանորոգվի Փանիկ համայնքում:

Գյումրիում ընթացքի մեջ են նաև «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: 

2018-ից մինչ օրս սուբվենցիոն ծրագրերով և ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Հայաստանում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 115 մանկապարտեզ: Սեյսմանվտանգ դպրոցաշինության ծրագրով ավարտվել է 6, ընթացքի մեջ է 15 դպրոցի շինարարությունը»: