Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածը․Սուրեն Պապիկյան

Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածը․Սուրեն Պապիկյան
Հայաստան
15:51, 07 май 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանն իր էջում գրել է․

«Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը: 

Հիմնանորոգումը կավարտվի այս տարի: 

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ, ինչպես նաև կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ»։