Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում մանկապարտեզ|ների նորոգումը մեր սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Սյունիքի մարզում մանկապարտեզ|ների նորոգումը մեր սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան
Հասարակություն
15:55, 03 апрель 2021
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Բարեկարգ մանկապարտեզներ սյունեցի փոքրիկների համար 

Սյունիքի մարզում #մանկապարտեզ|ների նորոգումը մեր #սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է:

Միայն Սիսիան համայնքում 2020-21թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամբ, Վաղատին, Տոլորս, Որոտնավան բնակավայրերի,  Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:

Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»