Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստան
18:10, 19 март 2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածները, Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեղրիի և Սարավանի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհն առատ ձյան և բքի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ փակվել է կցորդիրով տրանսպորտային միջոցների համար՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։

Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան պատճառով Մ-2 Աղվանի-Տաթև Մ-2 ավտոճանապարհին կցորդիչով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պարբերաբար առաջանում է խցանում, տեղում ճանապարհի երթևեկությունը կանոնակարգում են ճանապարհային ոստիկանությունը և տվյալ ավտոճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպությունները։

Թալինի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Հրազդանի (Հանքավանի հատված), Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: