Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել․ ՀՀ ԱԻՆ

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել․ ՀՀ ԱԻՆ
Հայաստան
20:00, 22 март 2022
Մարտի 22-ին՝ ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից չվերթ իրականացնող ինքնաթիռում, որը վայրէջք է կատարել ժամը 18:20-ին, ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ կինոլոգիական խումբն ու սակրավորներն իրականացրել են ինքնաթիռի սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: