Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաճելի չէ այս իրավիճակը, բայց հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունն ավելի կարևոր են»․ Փաշինյանը՝ ԱԻ նախարարի ձերբակալման մասին

«Դուք տեղյակ եք, որ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել ԱԻՆ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում»,- այսօր՝ մարտի 31-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը. «Իհարկե, մենք որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքայնորեն պահենք, ինչը չի նշանակում դեռևս որևէ բան, որովհետև դեռ պետք է գնա նախաքննություն, և գործը գնա դատարան»:

Վարչապետը հավելեց, որ հանրության առաջ ստանձնած պարտավորությունը և օրենքի գերակայությունը շատ ավելի կարևոր են. «Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա, և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ»:

Մանրամասն՝ տեսանյութում: