Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ

Ապրիլի 24-ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01:00-ն. ծաղկի առևտրի համար կգործեն արգելքներ
Հայաստան
12:46, 18 апрель 2022
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: «Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,-ասաց նա:

Կամո Արեյանի խոսքով՝ տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն էլ կաշխատի մինչ ժամը 01:00-ն: