Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Թեղուտի միջնակարգ դպրոցում հիմնվել է հիդրոպոնիկ ջերմատուն

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Թեղուտի միջնակարգ դպրոցում հիմնվել է հիդրոպոնիկ ջերմատուն
Հայաստան / Տնտեսություն / Հասարակություն
23:00, 31 май 2022
Մայիսի 30-ին ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն եւ ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական պարոն Մաքսիմ Սելեզնևն ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ այցելել են Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել արևային կայաններում՝ օգնելով դպրոցին խնայելու էլեկտրաէներգիայի ծախսերը։

Այցի շրջանակում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական պարոն Մաքսիմ Սելեզնևին ներկայացրեց «Դպրոցական սնունդ» ծրագիրը և այն երեխաներին, ովքեր օգտվում են ամենօրյա սնունդից:

Հիդրոպոնիկ ջերմատունը ոչ միայն նպաստում է «Դպրոցական սնունդ» ծրագրին, այլև իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։