Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչև 2023 թ. վերանորոգել ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել խոհանոցներն ու ճաշարանները

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչև 2023 թ. վերանորոգել ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել խոհանոցներն ու ճաշարանները
Հասարակություն
22:51, 12 май 2021
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի դպրոցական սննդի բաժնի պետ Մարիա Մուրադյանին և Արմավիրի մարզում ծրագրի համակարգող Վլադիմիր Մալխասյանին:

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գործընկերների հետ քննարկել ենք մարզպետարանի հետ համագործակցությամբ կառույցի կողմից մարզի 111 հանրակրթական դպրոցներից 69-ում արդեն իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրին վերաբերող մի շարք մանրամասներ:

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մինչև 2023 թվականը մարզի բոլոր դպրոցներն ապահովել «Դպրոցական տաք սնունդ» ծրագրով և համատեղ միջոցներով վերանորոգել ու անհրաժեշտ սարքավորումներով հագեցնել խոհանոցներն ու ճաշարանները:

Հանդիպմանը քննարկել ենք նաև ծրագիրն իրականացնող մարզի 8 դպրոցում (Արմավիրի թիվ 8, Մեծամորի թիվ 1, Վաղարշապատի թիվ 9 հիմնական և Ամբերդի, Մուսալեռի, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում) տաք սնունդ բաղադրիչից զատ ներդնել նաև գյուղատնտեսական բաղադրիչը՝ դպրոցականների սննդակարգը հագեցնելով անհրաժեշտ գյուղմթերքներով»,- հայտնում է մարզպետը: