Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար. այն հանձնվում է շահագործման. Ավինյան

Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար. այն հանձնվում է շահագործման. Ավինյան
Հայաստան / Տնտեսություն
12:12, 04 июнь 2022
2019թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը:

«Այն «Հյուսիս-Հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։

Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։

Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։ Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը։
Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,- ասված է հաղորդագրությունում: