Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնող հինգերորդ կամուրջը․ Հայկ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կից տեսանյութ հրապարակել․

Այցելեցի Երևանի հարավ-արևմտյան շրջանցիկ ճանապարհի շինհրապարակ, ծանոթացա աշխատանքների ընթացքին: 

Ճանապարհը իրար կկապի Աշտարակի և Արտաշատի խճուղիները՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը հարավից ու հարավ-արևմուտքից:  Այստեղ, ինչպես գիտեք, նաև 252 մետր երկարությամբ, մետաղական կոնստրուկցիայով նոր կամուրջ ենք կառուցում՝ Հրազդան գետի վրայով անցնող հինգերորդ կամուրջը: 

Աշխատանքները ամբողջ թափով ընթացքի մեջ են: Նախատեսում ենք ճանապարհահատվածն ու կամուրջը շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին: