Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամոթ է․ ՌԴ-ից եկել մաքրություն են անում»․ քաղաքապետն առաջարկում է տուգանք սահմանել

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ: Հանձնարարվել է ստուգայցերի միջոցով մշտական հսկողություն իրականացնել և հետևել, որպեսզի շինհրապարակները պահպանեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները:

Ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն. հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված տուգանքի չափը վերանայելու համար։

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ աշխատանքները լայն թափով շարունակվում են Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածներում: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող Արգավանդ-Շիրակ ճանապարհատվածի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը:
Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը, այն ուղարկվել է փորձաքննության: Դրանից հետո կսկսվեն բանակցություններն Ասիական զարգացման բանկի հետ՝ ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու ուղղությամբ:

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթի երկրորդ փուլը:

Ապրիլի 30-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում գործընթացը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: