Նախատեսվում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խորհրդակցության է անցկացրել

Տնտեսություն
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գոհ չէ քաղաքի սանիտարական մաքրման վիճակից. Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել էլեկտրատրանսպորտին: Նշվել է, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ: