Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրանսպորտում սկոտչով ամրացված ալկոգելերն այնքան կեղտոտ են, ցանկություն չկա դրանցից օգտվելու. քաղաքապետ

Տրանսպորտում սկոտչով ամրացված ալկոգելերն այնքան կեղտոտ են, ցանկություն չկա դրանցից օգտվելու. քաղաքապետ
Հասարակություն
11:39, 07 февраль 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործավարական խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց, որ կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են և պետք է հետևել, որ պատասխանատու աշխատողնեևը մաքրեն։

«Չնայած վատ վիճակում են, բայց գոնե մաքուր լինեն»,-նշեց նա։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքայինկենտրոնից քաղաքապետին զեկուցեցին, որ տրանսպորտներում գաղտնի ստուգայցերի միջոցով կրկնակի խախտումներ են արձանագրվել և կիրառվել են տուգանքներ։

«Վարորդները չեն կրում դիմակներ, ախտահանիչ լուծույթներ չկա։ Այսինքն այն հիմնական կանխարգելիչ միջոցները, որոնք պետք է խստագույնս պահպանվեն, չեն պահպանվում, որպեսզի կանխարգելենք կորոնավարակի շղթան»։

Քաղաքապետը դիմելով «Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներին ասաց, որ տրանսպորտային միջոցնորում գտնվող ախտահանիչ հեղուկները վատ վիճակում են գտնվում։

«Էտ հեղուկներն էնքան կեղտոտ են, որ մարդ չի էլ ուզում ձեռք տա, որ օգտվի։ Դրանք վերացրեք մի հատ նորմալ մրցույթ դրեք, նորմալ բաներ դրեք ու պարբերաբար մաքրեք։ Ասենք՝ սկոչով կապած է դրանք, սեղմում ես, ընկնում է։ Կարծում եմ ֆինանսական միջոցներ 2 ՓԲԸ-ն էլ ունեն, եթե չունեն, ապա կապահովենք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։