Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել է տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 7 խախտում

Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել է տրանսպորտում հակահամաճարակային կանոնների 7 խախտում
Հասարակություն
21:51, 07 октябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  հանրային տրանսպորտում։  

Ինչպես տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, կառույցի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման աշխատանքում։ 

«Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում։ Ախտահանիչ հեղուկի բացակայության 1 և դիմակ չկրելու 6 դեպքերի համար կազմվել են վարչական արձանագրություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։  

Տեսչական մարմինից հայտնում են, որ հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև հոկտեմբերի 8-ին։