Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած
Հայաստան
16:02, 04 июнь 2022
Հունիսի 3-ին, ժամը 21։58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կա տուժած. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2 կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Թ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ), շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ս․Թ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել  Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։