Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Աշտարակ-Երևան ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հասարակություն
18:40, 09 март 2022
Մարտի 9-ին՝ ժամը 15։32-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։